ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Քաղաքապետարանում «հեղափոխություն» է

Քաղաքապետարանում «հեղափոխություն» է
18.12.2018 | 01:17

Երևանի քաղաքապետարանում կադրային լուրջ տեղաշարժեր են սկսվել: Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ` սպասում էին ընտրությունների ավարտին, որ մարդկանց աշխատանքից հեռացնեն ու իրենց ցանկալի կադրերին բերեն: ՈՒ հիմա քաղաքապետարանում են հայտնվում «հեղափոխական» կադրերը: Ի դեպ, երեկ Հայկ Մարությանը հանձնարարել է հաստիքացուցակները վերանայել:


Փոփոխությունները համալիր են լինելու` ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմում, այլև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր կառույցներում, մանկապարտեզներից սկսած մինչև դպրոցի տնօրեններ և համայնքապետարաններ: Քաղաքապետարանի կուլիսներում խոսք ու զրույցի թեմա է դարձել քաղաքապետի` այս կամ այն հարցին առնչվող անտեղյակությունը, չնայած, նույն աղբյուրի պնդմամբ, Մարությանին հաճախ փրկում է հազար տարվա «կոճղ», քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը, որն ուղղորդում, օգնում է քաղաքապետին, հուշում, թե որը որից հետո է: Այնուհանդերձ, հաճախ հեղափոխական տրամադրություններն ավելի հզոր են դուրս գալիս «նիկոլի թվից» քաղաքապետարանում նստած Կամո Արեյանից:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ